Լրահոս

02.09.2013 16:34


Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին անհիմն կերպով կասկածում են ս/թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում: Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:

Ըստ մեր տվյալների՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:

Դ. Հարությունյանին աջակցելու նպատակով խնդրում ենք հավաքվել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն` Հրաչյա Ներսիսյան 10:

Գործի հետագա ընտացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք հասարակությանը:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը