Լրահոս

03.09.2013 13:07


ՀՀԿ–ում չի քննարկվել ՀՀ նոր գլխավոր դատախազի թեկնածության հարցը

ՀՀԿ–ում չի քննարկվել ՀՀ նոր գլխավոր դատախազի թեկնածության հարցը

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ կուսակցությունում չի քննարկվել ՀՀ նոր գլխավոր դատախազի թեկնածության հարցը։

«Տվյալ պահին նպատակահարմար չէ քննարկել գլխավոր դատախազի թեկնածությունը, քանի դեռ գործող դատախազի լիազորությունները չեն ավարտվել։ Մարդն աշխատում է, իսկ մենք պետք է թեկնածություն քննարկե՞նք: Հենց լիազորություններն ավարտվեն, մենք կանդրադառնանք այդ խնդրին»,–ասել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը