Լրահոս

03.09.2013 16:41


Մոսկվայում կայացել է Սարգսյան–Պուտին հանդիպումը

Մոսկվայում կայացել է Սարգսյան–Պուտին հանդիպումը

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ «Գոլոս Ռոսսիի»–ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ մտադիր են երկկողմ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները բավական արագ զարգանում են,–ասել է Պուտինը, ապա ավելացրել,– Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերն է։ Այդ միտումները պահպանվում են»։

Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա։

«Ես վստահ եմ, որ այդ հարաբերություններն այսուհետ ևս զարգանալու են փոխըմբռնման հունով` համաձայն բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման մասին պայմանագրի»,– ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է այդ հարաբերությունները և ամեն ինչ կանի, որպեսզի դրանք զարգանան։

«Մեզ համար դա առաջնահերթություն է... Միաժամանակ կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները հասնեն ավելի բարձր մակարդակի։ Եվ դրա համար եմ ես եկել Մոսկվա»,–նշել է Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը