Լրահոս

04.09.2013 16:45


Էրդողանը G20 գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Պուտինի հետ

Էրդողանը G20 գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Պուտինի հետ

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի ընթացքում կարճատև հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Եթե մենք հանդիպեինք մեկ այլ երկրում, բանակցությունները կարող էին նաև ավելի երկար լինել: Սակայն քանի որ Պուտինը գագաթնաժողովի տանտերն է, նա պետք է հանդիպի բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչների հետ»,-ասել է Էրդողանը Սանկտ-Պետերբուրգ թռչելուց առաջ Անկարայի օդանավակայանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը