Լրահոս

04.09.2013 20:39


Էրդողանը Պուտինին չի հասկանում

Էրդողանը Պուտինին չի հասկանում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հասկանում։ Մեկնաբանելով Սիրիայի դեմ հարձակմանն աջակցելու հնարավորության մասին Պուտինի հայտարարությունը՝ Էրդողանը լրագրողներին ասել է.

«Ռմբակոծելը հանցանք չէ, քիմիական զենք կիրառելը հանցա՞նք է: 100 հազ.–ին սպանեն, հանցանք չէ, 300 հոգու քիմիական զենքով սպանելը հանցա՞նք է։ Դժվարանում եմ սա հասկանալ»:

Նշենք, որ Էրդողանը այս հայտարարությունն արել է օդանավակայանում, Ռուսաստան մեկնելուց առաջ։ Այնտեղ նա պետք է մասնակցի G-20-ի համաժողովին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը