Լրահոս

05.09.2013 09:34


Տեղեկատվություն 2013 թ. առաջին կիսամյակում նախապատրաստված կոռուպցիոն բնույթի նյութերի մասին

Տեղեկատվություն 2013 թ. առաջին կիսամյակում նախապատրաստված կոռուպցիոն բնույթի նյութերի մասին

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման (նախորդ տարի` 143-ը), իսկ 66-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի` 42-ը) գերակշռությամբ պատճառված նյութական վնասները հատուցելու հիմքով:

Հանրապետությունում 2013թ. 1-ին կիսամյակում հարուցված 138 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 29-ը (նախորդ տարի՝ 11-ը) վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 28-ը` (նախորդ տարի՝ 50-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 14 քրեական գործ` (նախորդ տարի՝ 15-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 21-ը` (նախորդ տարի՝ 21-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 6-ը` (նախորդ տարի՝ 4-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն, 3-ը` ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի՝ 3-ը), 17-ը` (նախորդ տարի՝ 8-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 116 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 143-ի համեմատ), 59 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 65-ը), 32-ը` արդարացման հիմքով (նախորդ տարի 32-ը), 27-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 33-ը):

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 57 քրեական գործով 19 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի` 17-ը): Ընթացք տրված քրեական գործերից անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են 9 (նախորդ տարի 26), որից 4-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 17), 5-ը` այլ հիմքով:

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 48 քրեական գործ` 66 անձի նկատմամբ (նախորդ տարի 66 քրեական գործ` 94 անձի նկատմամբ), որոնցից դատապարտվել է 56-ը` 44 քրեական գործով:

Ի դեպ, դատապարտված 56 անձից 21-ը կամ դատապարտված անձանց 37,5 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 63-ից 41-ը կամ 65,7%-ը):

Դատապարտված անձանցից 29-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 34), 23-ը` տուգանքի (նախորդ տարի 43-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 51,8 %` նախորդ տարվա 47,7% -ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 14 քրեական գործից 12 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 2-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 83,3%:

2013թ. առաջին կիսամյակում նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց նկատմամբ սահմանվել են ազատազրկման ձևով պատիժներ, իսկ նախնական կալանքի տակ չգտնվող 10 անձ դատապարտվել է ազատազրկման /նախորդ տարի` 6/:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ. 607 մլն. 124 հազ. դրամ, (նախորդ տարի 894 մլն. 822 հազ. դրամ), որից 1 մլրդ. 483 մլն. 040 հազ. դրամ վնասը պատճառվել է պետությանը (նախորդ տարի 817 մլն. 653 հազ. դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 50 մլն. 887 հազ. դրամ կամ 3,5 %-ը (նախորդ տարի 406 մլն. 861 հազ. դրամ կամ 49,7%-ը): Այսինքն, նախորդ տարվա համեմատությամբ վերականգնման տոկոսը նվազել է 46,2%-ով:

Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 191 մլն. 953 հազ. դրամ (նախորդ տարի` 185 մլն. 030 հազ. դրամ), որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված քրեական գործերով 185 մլն. 187 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով պատճառված վնասի չափը 1 մլրդ. 053 մլն. 439 հազ. դրամ, որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով` 1 մլրդ. 053 մլն. 149 հազ. դրամ, որոնցից վերականգնվել է կարճված գործերով 171 մլն. 086 հազար դրամ, որից վարչության հսկողությամբ կարճված գործերով` 169 մլն. 427 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով 998 մլն. 746 հազ. դրամ, որից վարչության հսկողությամբ մերժված նյութեով` 998 մլն. 456 հազ. դրամ /նախորդ տարի կարճված գործերով 406 մլն. 861 հազ. դրամ/: Այսինքն կարճված քրեական գործերով վերականգնումը կազմում է 89,1 %, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված գործերով` 91, 4 %, իսկ մերժված նյութերով վերականգնումը կազմում է 94,8%, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով 94,8%:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի և համակցությամբ 189, 188 և 193 հոդվածների հատկանիշներով ավարտված և դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված վնասները բռնագանձելու 12 հայցերով ՀՀ քրեական դատավարության կարգով դիմել է դատարան, որոնցով հայցերի ընդհանուր գումարը կազմել է 1.067.641.820 ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում դատարանների կողմից քննության են առնվել 8 հայցեր, որոնցով ընդհանուր գումարի չափը կազմել է 795.738.027 ՀՀ դրամ:

Դատարանների կողմից բավարարվել է 5 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմել է 756.487.157 ՀՀ դրամ:

Մերժվել է 3 հայց` 39.250.870 դրամ ընդհանուր գումարի չափով:

Չորս հայց գտնվում է ընթացքի մեջ գումարով 271.903.793 ՀՀ դրամ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական գործերով վարույթները կարճելու մասին 50 որոշումներ են ուղարկվել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 722.254.814 ՀՀ դրամի պետությանը պատճառված վնասների բռնագանձման պահանջով դատարաններ հայցեր հարուցելու համար, որոնցից բավարարվել է 3 հայցով 78.826816 դրամ, վերականգնվել է 6 հայցով 14.307.400 դրամ, մնացածը գտնվում են ընթացքի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը