Լրահոս

05.09.2013 10:15


Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա: Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Պրահայի «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:

Սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա

Այս խորագրի վերջին նյութերը