Քաղաքական

06.09.2013 13:13


ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ

Նախօրեին Բրյուսելում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր վեհաժողովին ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը, փորձել են ԵԺԿ-ի եվրոպացի գործընկերներին բացատրել, թե ինչպես Հայաստանը տարիներ շարունակ Եվրամիության հետ բանակցելով՝ հանկարծակի որոշեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

Այս խորագրի վերջին նյութերը