Լրահոս

06.09.2013 14:33


Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երթուղին եղել է, կա և շարունակելու է լինել»

Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երթուղին եղել է, կա և շարունակելու է լինել»

«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները շարունակում են կանոնավոր կերպով աշխատել: Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե դրանք դադարելու են գործել, չի համապատասխանում իրականությանը: Պարոն Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ 10 տարի շարունակ գործող անվճար երթուղիները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ ազգաբնակչությունն ունի դրա կարիքը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երթուղին եղել է, կա և շարունակելու է լինել»- 1lur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը դադարեցնելու է բարեգործական երթուղու աշխատանքները:

Աղբյուրը՝ 1lur.am

Այս խորագրի վերջին նյութերը