Լրահոս

06.09.2013 14:52


ԵՄ–ն «Թվինինգ» ծրագիրը Հայաստանում դեռ չի կասեցրել, բայց կվերանայի

ԵՄ–ն «Թվինինգ» ծրագիրը Հայաստանում դեռ չի կասեցրել, բայց կվերանայի

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից անդրադարձել են Մաքսային միության մեջ մտնելու որոշման պատճառով Հայաստանում «Թվինինգ» ծրագիրը կասեցնելու մասին տեղեկությանը։

Պատվիրակության հաղորդագրության մեջ ասվում է.
«Կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն անմիջականորեն առնչվող ծրագրերը և Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել և խորհրդակցել անդամ պետությունների հետ: Մենք նաև հետամուտ ենք լինելու շարունակել Հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը