Աշխարհ

06.09.2013 15:37


Իսլանդիայի վարչապետը Օբամայի հետ հանդիպմանը մի ոտքին մարզական կոշիկ է կրել

Իսլանդիայի վարչապետը Օբամայի հետ հանդիպմանը մի ոտքին մարզական կոշիկ է կրել

Միջազգային մամուլում տարածվել է Իսլանդիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի՝ Ստոկհոլմում կայացած հանդիպման լուսանկարը, որտեղ վարչապետ Սիգմունդուր Դավիդը տարբեր կոշիկներով է։ Լրագրողները պատահաբար նկատել են, որ Իսլանդիայի վարչապետը մի ոտքին կրում է սովորական, իսկ մյուսին՝ «Նայք» ապրանքանիշի մարզական կոշիկ։

Համացանցում այս լուրի լայն քննարկման առարկա դառնալուց հետո Իսլանդիայի վարչապետի մամուլի ծառայությունից ստիպված պարզաբանել են, որ Սիգմունդուր Դավիդի ձախ ոտքի վրա վիրուսից վերք է առաջացել, և մարզական կոշիկ կրելը հենց դրանով է պայմանավորված:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը