Լրահոս

07.09.2013 09:31


Պատահար Մաշտոցի պողոտայում

Պատահար Մաշտոցի պողոտայում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34LM762 պ/հ (վարորդ` Դ. Գ. ծնվ.1986թ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 24ՍՍ762 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1979թ.) ավտոմեքենաները, ինչից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:
Տեղում Դ.Գյուրջյանը և Ա.Ասատրյանը ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Այս խորագրի վերջին նյութերը