Լրահոս

09.09.2013 10:25


Պատահար Կապանում. վարորդը մահացել է

Պատահար Կապանում. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում, սեպտեմբերի 8-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի առանց համարնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով 33-ամյա վարորդ Ա. Ա.-ն եւ ուղեւոր 26-ամյա Ս. Ն.-ն տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ Ա. Ա.-ն մահացել է:

Ըստ բժիշկների՝ Ս. Ն. առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը