Լրահոս

09.09.2013 21:48


Արագածում կանցկացվի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշար

Արագածում կանցկացվի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշար

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը:

Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից, ներկա կգտնվի նաեւ Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը:

Մրցաշարի նպատակն է՝ Հայաստանում skyrunning սպորտաձեւի տարածումը, ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը եւ առողջ ապրելակերպը:

Մրցաշարում մասնակցելու ցանկացողները մասնակցության հայտերն իրենց տվյալներով կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հաղթողները կստանան դրամական պարգեւներ եւ դիպլոմներ:

Skyrunning-ը, լինելով թեթեւ ատլետիկայի մարզաձեւ, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Սքայրանինգը դա լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավել բարձրության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը