Լրահոս

13.09.2013 14:25


Զենք-զինամթերքը՝ կամրջի տակ

Զենք-զինամթերքը՝ կամրջի տակ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ`պայթուցիչով, 1 պայթուցիչ և 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը