Լրահոս

13.09.2013 14:52


Նիկոլ Քիդմանին հարվածել է պապարացցի հեծանվորդը

Նիկոլ Քիդմանին հարվածել է պապարացցի հեծանվորդը

Ինչպես տեղեկացնում է TMZ-ն, 46-ամյա հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանին վրաերթի են ենթարկել։ Երբ աստղն իր հյուրանոց էր վերադառնում Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացած Calvin Klein-ի հավաքածուի ցուցադրությունից, հեծանվորդն անսպասելիորեն հարվածել է նրան: Պարզվել է հեծանվորդի ինքնությունը՝ Կառլ Վուն պապարացցի է եղել և ցանկացել է լուսանկարել Նիկոլին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, իսկ քիչ անց հայտնվել է նաև Շտապ օգնության մեքենան: Թեև Նիկոլը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն պատրաստվում է դատի տալ լրագրողին:

Այս խորագրի վերջին նյութերը