Լրահոս

19.09.2013 11:55


Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
Սեպտեմբերի 18-ին` ժամը 21.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքիի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը