Աշխարհ

21.09.2013 11:03


83-ամյա Սորոսը իր հարսանեկան արարողությանը հրավիրել է մի շարք երկրների նախագահների

83-ամյա Սորոսը իր հարսանեկան արարողությանը հրավիրել է մի շարք երկրների նախագահների

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` ամերիկացի 83-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 20 մլրդ դոլար, երրորդ անգամ ամուսնանում է: Այս անգամ հայտնի մեծահարուստի ընտրությունը 42-ամյա Տամիկո Բոլթոնն է:

Ըստ աղբյուրի` հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են բազմաթիվ հայտնի դեմքեր, կտևի երեք օր:

Իսկ տոնական ընթրիքին հրավիրված են նաև մի շարք երկրների նախագահներ, հայտնի ֆինանսիստներ և քաղաքական գործիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը