Քաղաքական

24.09.2013 13:19


Վարդան Պետրոսյան. «Արտագաղթի մասին կարողանում ենք կատակով խոսել միայն ես և վարչապետը»

Վարդան Պետրոսյան. «Արտագաղթի մասին կարողանում ենք կատակով խոսել միայն ես և վարչապետը»

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Հայաստանում իրականացվող թանկացումներին՝ ընդգծել է. «Իհա՛րկե, ողջ աշխարհում թանկացումներ լինում են, բայց այսքան անխիղճ՝ ոչ։ Սրանք հսկողությունից դուրս, անմարդկային թանկացումներ են»։

Դերասանը նաև նշել է, որ իր ներկայացումներն իրականությունն են՝ երգիծանքի հայելու մեջ։

–Շատ դժվար է իրականության մասին կատակով խոսելը։ Օրինակ՝ արտագաղթի մասին կարողանում ենք կատակով խոսել միայն ես և վարչապետը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը