Լրահոս

25.09.2013 17:12


«Արմավիայի» աշխատակիցների ցույցը նախագահականի առջև (տեսանյութ)

«Արմավիայի» աշխատակիցների ցույցը նախագահականի առջև (տեսանյութ)

Այսօր «Արմավիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ արտահայտելու իրենց բողոքը աշխատավարձերի սառեցման կապակցությամբ: «Արմավիայի» նախկին աշխատակիցները պնդում էին, որ իրենք չեն ստացել մի քանի ամիսների իրենց աշխատավարձն ու վերջնահաշվարկը, որը մեծ գումար է կազմում:

Աշխատակիցները ilur.am–ին տեղեկացրին, որ իրենք 3 ամիս առաջ դիմել են նախագահի աշխատակազմ, սակայն այս երեք ամիսների ընթացքում որևէ պատասխան չեն ստացել, ուստի որոշել են գալ նախագահական նստավայր՝ ստանալու իրենց հարցերի պատասխանները:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը