Աշխարհ

03.10.2013 13:16


Քիմ Քարդաշյանը փարիզյան հասարակությանն է ներկայացել կիսամերկ

Քիմ Քարդաշյանը փարիզյան հասարակությանն է ներկայացել կիսամերկ

Դստեր ծննդից հետո Քիմ Քարդաշյանը որոշել է «փորձարկել» իր նոր իմիջը. ռեալիթի–շոուի հայազգի աստղն անցել է շիկահերների շարքը և վառ արևահարություն ընդունել։ Սակայն, ինչպես նկատում է The Daily Mail–ը, Քիմին չի հաջողվել վերականգնել նախկին կազմվածքը։ Աստղը ոչ միայն չի ցանկացել իր գիրությունը քողարկող հագուստ կրել, այլև փարիզյան նորաձևության շաբաթվա շրջանակներում հասարակությանն է ներկայացել երեկոյան բավական համարձակ զգեստով՝ մեծ բացվածքով ու գոտկատեղի հատվածում արված ճեղքերով։ Նույն հագուստով մի քանի օր առաջ բեմահարթակի վրայով քայլում էր Givenchy նորաձևության տան մոդելներից մեկը։ Թմբլիկ տիկինը չի խուսափել նաև աջ ու ձախ լուսանկարվելուց։

Այս խորագրի վերջին նյութերը