Լրահոս

04.10.2013 15:05


Վուդի Ալենի տղայի հայրը կարող է իրականում Ֆրենկ Սինատրան լինել

Վուդի Ալենի տղայի հայրը կարող է իրականում Ֆրենկ Սինատրան լինել

Հոլիվուդում մեծ սկանդալ է բարձրացել՝ կապված հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի կնոջ՝ դերասանուհի Միա Ֆերրոուի հայտարարության հետ։ Վերջինս, Guardian–ի փոխանցմամբ, «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ իր 25–ամյա որդին՝ Ռոնան Ֆերրոուն, կարող է Վուդիից առաջ իր ընկերոջ՝ ամերիկացի լեգենդար դերասան, երգիչ Ֆրենկ Սինատրայի որդին լինել։ Իրականում Ռոնանը բավական նման է երգչին։

Սկանդալային հայտարարություն է արել նաև Ալենի որդեգրած դուստրը՝ ասելով, որ 7 տարեկանում իր հետ մերձեցման փորձեր է արել ռեժիսորը։ Այս խոսակցությունները տարօրինակ կերպով զուգադիպել են Վուդի Ալենի նոր՝ «Երկնագույն հասմիկ» ֆիլմի՝ մեծ էկրան դուրս գալու հետ։ Ֆիլմը, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Քեյթ Բլանշեթը, արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականներին։

Այս խորագրի վերջին նյութերը