Քաղաքական

05.10.2013 12:48


Ադիբեկյան. «Ես չեմ ասում, որ նախագահը չի գնացել կազինո»

Ադիբեկյան. «Ես չեմ ասում, որ նախագահը չի գնացել կազինո»

«Ես չեմ ասում, որ նախագահը չի գնացել կազինո, չի կրվել: Դա ինձ չի հետաքրքրում, և գուցե նա դա արել է: Բայց հարգելով նախագահի ինստիտուտը՝ այլազգիների մոտ նման հարցադրումը իմ մոտ սադրանքի տպավորություն է թողնում»,- այսօրվա ասուլիսին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին։

Ըստ բանախոսի՝ անհիմն հայտարարություն անելու համար Զարուհի Փոստանջյանին պատժելու տարբերակներից մեկը կարող է լինել հայց ներկայացնելն ու նրան պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելը:

«Այդ ընկերուհուն պետք չէ լուրջ ընդունել: Այսօր նրա մասին խոսում ենք ավելի շատ, քան այլ կարևոր հարցերի»,- նշել է Ադիբեկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը