Քաղաքական

07.10.2013 13:15


Տիգրան Կարապետյան. «Ինչի մենք չգիտեի՞նք, որ ինքը խաղում ա»

Տիգրան Կարապետյան. «Ինչի մենք չգիտեի՞նք, որ ինքը խաղում ա»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ–ում կազինոյի մասին հղած Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ասել է, որ դա մեղադրանք չէ։

–Ի՞նչ է, դրա մասին առաջին անգա՞մ էր ասվում: Մենք չգիտեի՞նք, որ ինքը խաղում ա: Գիտեինք, չէ՞,–նշել է Տ. Կարապետյանը։

Նա միանգամայն հնարավոր է համարում, որ տեղի ունեցածն իրականում իշխանությունների մշակած սցենարն է։ Տ. Կարապետյանին կասկածելի է թվում, թե ինչպես կարող էր ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը, ով, նրա խոսքերով, Հովիկի թիմից է, հարց տալու իր իրավունքը զիջեր Փոստանջյանին։

–ՀՀԿ-ն առանց ցուցումի «կնոպկա» չի սեղմում,–ընդգծել է բանախոսը՝ Փոստանջյանի հարցից զարմանք արտահայտած ՀՀԿ–ականներին էլ անվանելով դերասաններ:

Ինչ վերաբերում է իր՝ կազինո գնալու հարցին, Տ. Կարապետյանն անկեղծորեն պատասխանել է.

–Բացի գեյ–ակումբներից՝ ամեն տեղ էլ գնում եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը