Լրահոս

09.10.2013 19:53


«Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում է «Փարաջանով» ֆիլմը

«Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում է «Փարաջանով» ֆիլմը

«Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում է Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը։ Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ֆիլմը պատմում է վարպետի կյանքի երեք ժամանակաշրջանների մասին` «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանման գործընթացը, բանտում գտնված տարիները և խաղաղ կյանքը Թբիլիսիում, որից հետո առաջարկվեց նկարահանել «Աշիկ-Քերիբ» ֆիլմը:

«Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստում ընդհանուր հաշվով ընդգրկված է 76 կինոնկար: Հաղթողի թեկնածուները հայտնի կդառնան հաջորդ տարվա հունվարի 16-ին, իսկ հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Այս խորագրի վերջին նյութերը