Լրահոս

10.10.2013 10:06


Պատահար Վայքում

Պատահար Վայքում

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20.37-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1985թ. Զ. Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 03LU068 պետհամարանիշի և 1979թ. ծնված Կ. Հ.-ի վարած «Օփել Վեկտրա» մակնիշի 01LO681 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օփել Վեկտրա» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ 1986թ. ծնված Ա. Մ.-ն, տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները կանխել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը