Լրահոս

10.10.2013 16:05


Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադուհի Էլիս Մունրոյին

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադուհի Էլիս Մունրոյին

Կանադացի գրող Էլիս Մունրոն 13-րդ կինն է, ով արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, և այս ոլորտում 110-րդ դափնեկիրը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։

Բուքմեյքերները, սակայն, նրան երկրորդ տեղ էին հատկացրել. առաջին տեղում, ըստ նրանց, պետք է լիներ ճապոնացի Հարուկի Մուրակամին։

Մունրոյին համեմատում են ռուս գրող Անտոն Չեխովի հետ։ Արձակ ոճի նրա կարճ երկերում սյուժեն երկրորդական է. կարևորը հերոսների ապրումների խորությունն է, մասնավորապես հերոսուհիների, քանի որ Մունրոն գրում է հիմնականում կանանց ճակատագրերի մասին։

Նշենք, որ այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։

Այս խորագրի վերջին նյութերը