Աշխարհ

11.10.2013 00:35


Ամերիկացի թոշակառուն ցանկանում էր պայթեցնել «The Rolling Stones»–ի կիթառահարին

Ամերիկացի թոշակառուն ցանկանում էր պայթեցնել «The Rolling Stones»–ի կիթառահարին

CBS–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում ձերբակալվել է Քոննեքթիքութի 69-ամյա բնակիչ Ժոզեֆ Կալլախենը, ով պատրաստվում էր պայթեցնել հարևանությամբ ապրող, բրիտանական «The Rolling Stones» ռոք–խմբի կիթառահար Կիտա Ռիչարդսի տունը։ Նախկին քիմիկոսն այդ նպատակով կուտակել է հսկայական զինապահեստ։ Իրավապահներն այդ մասին տեղեկացել են Կալլախենի կորստի վերաբերյալ նրա նախկին կնոջ հայցով։ Որքան էլ տարօրինակ է, պարզվել է, որ թոշակառուի ավտոտնակում գտնված 44 կգ ամոնիումի նիտրատը, որով նա գաղտնի ռումբ էր սարքում, ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Թե ինչն է եղել կիթառահարի դեմ ատելության պատճառը, պարզ կլինի հոկտեմբերի 16–ին նշանակված դատավարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը