Մեկնաբանություն

14.10.2013 11:45


Վահան Հովհաննիսյանին Գեղամյանից «մի զրո» պակաս տվեցին (տեսանյութ)

Վահան Հովհաննիսյանին Գեղամյանից «մի զրո» պակաս տվեցին (տեսանյութ)

Ես սխալվեցի։ ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանը նույնիսկ Արտաշես Գեղամյանի ճակատագրին չարժանացավ։

Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իմ էջում գրառում էի թողել և տեսակետ հայտնել, որ Գեղամյանի ճանապարհով գնացող Հովհաննիսյանի վեպի շնորհանդեսին նույնպես, ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանը կմասնակցի։ Արի ու տես, որ ոչ։

«Ազատամարտի ռահվիրան» հավատարիմ մնաց իր հաճախորդներին մեկ զրո պակաս տալու սկզբունքին և գրքի շնորհանդեսին ուղարկեց «կարմիրշորտիկավոր» բազեական Արմեն Աշոտյանին։

Մինչդեռ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին Սարգսյանն անձամբ էր մասնակցել։ Հետն էլ ոչ թե «կակոյ նիբուծ» գրիչ էր նվեր տարել (ինչպես իր կրտսեր կուսակից Արմեն Աշոտյանը Վահան Հովհաննիսյանին), այլ, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորական մանդատ։

Այո՛, իրոք որ անքննելի են գիշերային որոշումների սիրահարի գործերը։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ. Արտաշես Գեղամյանի գիրքը, փաստորեն, մարգարեական վերնագիր ուներ՝ «Եվրասիական միությունն անկախ Հայաստանի ապագայի ուղին է»։

Ճի՛շտ է, Գեղամյանն իր գրքի շնորհանդեսի օրը խոստովանում էր, որ շնորհանդեսին մասնակցող Սերժ Ազատիչը գրքում ներառված շատ տեսակետների հետ համամիտ չէ, բայց դե, խեղճ Գեղամյանն ի՞նչ իմանար, որ իր վերադասի «լայնախոհությունը» չափ ու սահման չունի, և ընդամենը մեկ տարի հետո նա պարզապես կնետվի Եվրասիական միության գիրկը։ Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը լսեց իր «դհոլին» և գնաց Արտաշես Գեղամյանի առաջարկած ուղով։

Այս խորագրի վերջին նյութերը