Լրահոս

12.10.2013 11:15


Պատահարից տուժած զինվորներից մեկը մահացել է

Պատահարից տուժած զինվորներից մեկը մահացել է

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ ժամը 13:30-ի սահմանում, զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9.30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը