Լրահոս

14.10.2013 00:37


Ո՞րն է Վրաստանի նախագահի թեկնածուների միջև եղած տարբերությունը

Ո՞րն է Վրաստանի նախագահի թեկնածուների միջև եղած տարբերությունը

Մինչև Վրաստանի նախագահի ընտրությունները մնում է ընդամենը 14 օր: Նախընտրական կամպանիան մոտենում է իր գագաթնակետին:
Ակտիվ նախընտրական կամպանիաների սկզբից արդեն անցել է գրեթե 2 ամիս, որը հնարավորություն է տալիս կատարել որոշակի գնահատում և վերլուծում:

2013 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններին գրանցված են 23 նախագահի թեկնածու: Նրանցից 10 ներկայացնում են Վրաստանում գործող տարբեր քաղաքական կուսակցություններ (Դավիթ Բաքրքձե «Միասնական ազգային շարժում»; Նինո Բուրջանաձե «Միասնական Վրաստան»; Գիորգի Մարգվելաշվիլի «Վրացական երազանք» ; Շալվա Նաթելաշվիլի «Լեյբորիստական կուսակցություն» ; Գիորգի Թառգամաձե «Քրիստոնյա - դեմոկրատական շարժում»;Կոբա Դավիթաշվիլի «Ժողովրդական կուսակցություն» ; Զուրաբ Խարատիշվիլի «Վրաստանի եվրոպական ժողովրդավարություն» ; Ակակի Ասաթիանի «Վրաստանի ավանդականների միություն» ; Սերգո Ջավախիձե «Արդար Վրաստանի համար» ; Թեյմուրազ Մժավիա «Քրիստոնյա - դեմոկրատական ժողովրդական կուսակցություն»), իսկ 13 նախաձեռնող խմբեր ներկայացնում են (Միխեյիլ Սալուաշվիլին, Նեստան Կիրթաձեն, Մամուկա Ճոխոնելիձեն, Գիորգի Լիլուաշվիլին, Լևան Չաչուան, Ավթանդիլ Մարգիանին, Մամուկա Մելիքիշվիլին, Նուգզար Ավալիանին, Թեյմուրազ Բոբոխիձեն, Թամազ Բիբիլուրին, Նինո Ճանիշվիլին, Քարթլոս Ղարիբաշվիլին, Գիորգի Չիխլաձեն):

Չնայած բազմաթիվ թեկնածուների, նախընտրական կամպանիան ունի 3 առանձնացված ֆավորիտ: Սրանք են՝ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Մարգվելաշվիլին և Նինո Բուրջանաձեն: Նշված թեկնածուներին ֆավորիտի «կոչումը» գոյություն ունեցող քաղաքական իրավիճակն է «շնորհել», որն ընքստինքյան հիմնականում «Ազգային շարժման» և «Վրացական երազանքի» հակադրումով և Նինո Բուրջանաձեի քաղաքական անցյալով է պայմանավորված:
«Ֆավորիտների» տարբերությունը, հիմնականում հյուսիսային հարևան՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման կամ չկարգավորման մեջ է հանդիսանում, սակայն կրկին պետք է նշվի, որ նրանցից ոչ մեկը չունի սկզբունքային տարբերություն պետության արտաքին ուղղության վեկտորի կապակցությամբ: Իհարկե թեկնածուներից յուրաքանչյուրը ներքին քաղաքականության տարբեր տեսակետ ունի, սակայն անհրաժեշտ է վերհիշել, որ պետության գործող Սահմանադրության համաձայն նախագահի հիմնական ֆունկցիան հենց արտաքին քաղաքականության ուղղորդության հետ է կապված, սակայն, իհարկե, ապագա նախագահի տեսակետը, ներքին քաղաքակնության կապակցությամբ, ոչ պակաս հետաքրքիր և կենսականորեն կարևոր է պետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Նախագահի թեկնածուները պետության հայ բնակիչներին, իհարկե, առաջին հերթին նրանով են հետաքրքիր, թե որքանով են պատրաստ լուծել պետության ազգային փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրները: Այստեղ խոսքը այն խնդիրների մասին է, որոնք տարիների ընթացքում հավաքվում էին և հիմնականում կապված են լեզվական, ազգային և կրոնական փոքրամասնությունների տարրական իրավունքների իրականացման հետ:
Չնայած բազմաթիվ թեկնածուների, հարկ է նշել այն ֆաստը, որ տարօրինակ պատճառներով բոլոր այս թեկնածուները համարյա միատեսակ են տեսնում ազգային փոքրամասնության խնդիրները: Նախագահի թեկնածուները ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիր պետական լեզուն սովորելն են անվանում: Նրանց տրամաբանությամբ եթե մենք, երկրի լեզվական փոքրամասնությունս, տիրապետենք պետական լեզուն՝ այսպիսով բոլոր դժվարությունները կլուծվեն:
Առաջարկում ենք նախագահի թեկնածուների «Ի՞նչ քաղաքականություն կվարեիք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և հասարակական - քաղաքական կյանքում նրանց ավելի ինտեգրման համար» հարցի պատասխանը՝

- Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն բևեռել ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված վայրերում պետական լեզվի (վրաց լեզվի) ուսուցման որակապես բարելավմանը, որպեսզի մեր ոչ վրաց բնակչությանը տանք հավասար մեկնարկային պայմաններ, բարձր մակարդակի կրթություն ստանալու համար, Վրաստանի քաղաքական և տնտեսական կյանքում լիարժեքորեն ընդգրկվելու նպատակով: Դրան զուգահեռաբար, ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված վայրերում պետք է ապահովված լինի մեր մայրենի լեզվով բազիսային կրթություն ստանալու հնարավորությունը: (Նինո Բուրջանաձե)

- Փոքրամասնությունների գլխավոր հիմնախնդիրը երկրի հասարակական և քաղաքական կյանքում ինտեգրման համար պետական լեզվին չտիրապետելն է: Այդ պատճառով էլ պետությունը կեռապատկի պետական լեզվի ուսուցման ծրագրի ֆինանսավորումը: Դրա հետ միասին պետությունը կֆինանսավորի ավանդաբար ձևավորված փոքրամասնությունների ազգային լեզուներով տպագիր հրատարակությունների մատչելիությունը, մշակութային օջախների, ուսումնական և կրոնական հիմնարկությունների սուբսիդացումը մունիցիպալային և պետական բյուջեներից: (Գիորգի Թարգամաձե)

- Մենք առանձնապես ուշադիր կլինենք, որպեսզի ազգային փոքրամասնությունների իրավունքները լրիվությամբ լինեն պաշտպանված: Միևնույն ժամանակ, մենք նրանց կպաշտպանենք ոչ միայն ցանկացած տեսակի ճնշումից, այլև կստեղծենք լիարժեք զարգացման պայմաններ: Առանձնապես կարևոր է, որ կատարվի նրանց լրիվ ինտեգրումը պետական-հասարակական գործընթացներին: Դրա հետ միասին վրաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը տրվում է առանձնահատուկ կարևորություն: (Գիորգի Մարգվելաշվիլի)

- Վրաստանը մոնոէթնիկ երկիր չէ: Գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ, որոնց նշանակալի մասը չգիտի վրացերեն լեզուն: Բոլորի համար ակնհայտ է, որ հարկավոր է նրանց ինտեգրումը միասնական հասարակությանը, սակայն գոյություն ունեն և խոչընդոտող գործոններ: Դրանցից ամենակարևորը խորհրդային անցյալից եկող իներցիան է: Հասարակության մեծ մասի մոտ գերազանցում է «ազգության» խորհրդային-ստալինյան ըմբռնումը, ինչը խոչընդոտում է երկրի քաղաքական միասնության ձևավորմանը: Այս դիմադրությունները պետք է հաղթահարվեն լայն քաղաքացիական լուսավորչական գործունեությամբ, պետք է կատարվի փոքրամասնությունների ինտեգրում միասնական հասարակությունում և Վրաստանի քաղաքացիները պետք է հավասարվեն « քաղաքական վրացիությանը»: (Զուրաբ Խարատիշվիլի)

- Ազգային փոքրամասնությունների ինտեգրման համար անհրաժեշտ է պետական ծրագրերի մշակում, որոնք ապահովում են նրանց կողմից պետական լեզվի կատարյալ յուրացումը: Դրա հետ միասին, հարկավոր է ապահովել նրանց մշակութային ավանդույթները, լեզուն (այդպիսինի գոյության դեպքում) լիարժեք սովորելու և ազատ կիրառելու հնարավորություն: Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչը իրեն պետք է զգա լիիրավ քաղաքացի: (Ակակի Ասաթիանի)

Իրոք զարմանալի է այսպիսի այլ ուղղության և մակարդակի քաղաքագետների դիրքերի միաբանությունը ազգային փոքրամասնության հարցի կապակցությամբ:
Թբիլիսահայերս, սեփական օրինակից կարող ենք համոզվել, թե որքանով անկեղծ չեն վրաց քաղաքագետների նշված «տեսակետը»: Թբիլիսիում բնակվողներիցս համարյա բոլորս տիրապետում ենք պետական լեզվին, չնայած սրան, հայ համայնքը Քաղաքային խորհրդում ոչ մի ներկայացուցիչ չունի; նույն իրավիճակն է նաև գործադիր և օրենսդիր կառավարությունում; խախտվում են մեր իրավունքները ստանալ կրթություն մեր մայրենի լեզվով; հավատքի ազատության արտահայտման առումով բացահայտ խտրականություն է զգացվում… իսկ թեկնածուները կոչում են մեզ դեպի լեզվի տիրապետման:

Կարևոր է, որ մեր որպես էթնիկական, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների իրավունքները (ինչպես անհատական, նույնպես էլ կոլեկտիվ) պետության Օրենսդրության մեջ սահմանված լինի մանրամասն, այլ ոչ թե ունենա ընդհանուր դրույթների տեսք, ինչպես դա այսօր է (օրինակ՝ «պետությունը հոգ է տանում երկրի ամբողջ տարածքի հավասար սոցիալ-տնտեսական զարգացման մասին»: («Վրաստանի Սահմանադրություն», հոդված 31): «Հոգ է տանում» բառը իրավունքների և ազատության իրագործության երաշխիք չէ: Ընդհանուր դրույթները պետք է արտացոլվեն բոլոր մակարդակի, կոնկրետ օրենսդրական ակտում և հետագայում պետական համալսարանների կողմից լինի իրականացված : Այսպես է լինում աշխարհի ժողովրդավարական երկրներում:

Այսօր Վրաստանի հայությունս հանդիպում ենք այլ բովանդակության և մակարդակի բարդության՝ երկրի կառավարությունը, ինչպես նաև մնացած քաղաքական վերնախավի մեծամասնությունը այսօր չեն կարող կամ համառորեն չեն տեսնում մեր առջևում կանգնած մարտահրավերները: Ավելին, նրանցից շատերը անտեսում են մեր, ինչպես երկրի լեզվական և էթնիկ փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքները:

Բնական է, որ այս պայմաններում երկրի հայ բնակիչներիս մոտ կարող է հարց առաջանալ՝ մեզ համար ի՞նչ տարբերություն ունի թե վերը նշված նախագահական թեքնածու-ֆավորիտներից կամ ոչ ֆավորիտներից որը կզբաղեցնի այս բարձր պաշտոնը:
Մինչև նախագահի ընտրությունները մնացել է ընդամենը 14 օր և թեկնածուները դեռևս ունեն հնարավորություն բացահայտ և անկեղծորեն խոսել իրենց իսկ քվեարկողների հետ:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը