Լրահոս

14.10.2013 11:37


Հյուսիսային Կորեան քիմիական զենքը փորձարկում է քաղբանտարկյալների վրա

Հյուսիսային Կորեան քիմիական զենքը փորձարկում է քաղբանտարկյալների վրա

Հյուսիսային Կորեայում քիմիական զենքը փորձարկվում է քաղբանտարկյալների վրա։ Այդ մասին ասված է Ջոն Հոփքինսի անվան Ամերիկակորեական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում։

Փորձարկումների մասին հայտնել են ինչպես կալանավորները, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների նախկին աշխատակիցները։

Ըստ ականատեսներից մեկի պատմածի՝ բանտարկյալներին մտցնում են ապակե խուց, ինչից հետո այն լցնում են գազով։ Գիտնականները ապակու հետևից ուսումնասիրում են բանտարկյալի պահվածքը։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ գազային խցում մահացել են վկայի ծնողները, որդին և դուստրը։

Այս խորագրի վերջին նյութերը