Քաղաքական

14.10.2013 14:58


Զորի Բալայանին միացավ նաև Ռազմիկ Դավոյանը

Զորի Բալայանին միացավ նաև Ռազմիկ Դավոյանը

Նավաստի դարձած գրող Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայ հանրության վրդովմունքն է առաջացրել։ Արձագանքները խիստ քննադական են և դատափետող։

Բայց, պարզվում է, որ Զորի Բալայանի նման մտածող էլի կա՝ Ռազմիկ Դավոյանը։ Նա hayeli.am–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Զորի Բալայանի առաջարկն իր համար մերժելի չէ։

«Եթե կա նման հնարավարություն, որ Լեռնային Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ապա դա ես համարում եմ ընդունելի և արդյունավետ լուծում, որովհետև Ռուսաստանին միանալուց հետո Ղարաբաղը կարող է միանալ նաև Հայաստանին: Դա Ղարաբաղի հարցի լուծման ամենահաջող տարբերակներից մեկն է: Եթե ԼՂՀ կոնֆլիկտը նման ձևով լուծվի, ամենակարևորն այս պահին Ադրբեջանի հետ մեր ունեցած կոնֆլիկտը կվերանա»,–ասել է Ռ. Դավոյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի կազմում ինքը տեսնում է ԼՂՀ ապահովությունը։

Հիշեցնենք, որ Վ. Պուտինին ուղղված նամակում Զորի Բալայանն առաջարկել էր վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, որով Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը