Աշխարհ

16.10.2013 11:45


Իվանիշվիլին հայերին շատ է սիրում

Իվանիշվիլին հայերին շատ է սիրում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում հայտարարել է, որ ինքը հայերին շատ է սիրում, և դա երբեք չի թաքցրել։

Ախալքալաքում Իվանիշվիլին ներկայացրել է Վրաստանի նախագահի՝ «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին։ «Գրուզիա-օնլայն»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն ասել է, որ ախալքալաքցիները սպասում են նոր նախագահի, և դա անպայման կլինի Մարգվելաշվիլին:

«Մենք եղբայրներ ենք, և սա ինչպես մեր, այնպես էլ ձեր հայրենիքն է: Վրաստանը տարածքներ է կորցրել, խնդիրներ կան նաև այն երկրում, որտեղից սերում եք։ Հուսով եմ՝ միասին դա կհաղթահարենք»,-ասել է Իվանիշվիլին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը