Աշխարհ

18.10.2013 13:51


Մարադոնա. «Ե՛ս եմ 20-րդ դ. լավագույն ֆուտբոլիստը»

Մարադոնա. «Ե՛ս եմ 20-րդ դ. լավագույն ֆուտբոլիստը»

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը Պելեին 20-րդ դ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացնելու վերաբերյալ: Նրա խոսքերով` միայն ինքն է արժանի այդ տիտղոսին:

«2000թ. երկրպագուներն ի՛նձ են ընտրել 20-րդ դ. լավագույն խաղացող, իսկ Պելեն 2-րդն է եղել: Բացի այդ, նա նույնիսկ Բրազիլիայի լավագույն մարզիկ չի ճանաչվել: ՖԻՖԱ-ի սահմանած մրցանակը Պելեին աղբ էլ չարժե»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Goal.com կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը