Լրահոս

19.10.2013 10:34


Սպանված Շչերբակովի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին

Սպանված Շչերբակովի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին

Բիրյուլյովում սպանված Եգոր Շչերբակովի ընկերուհին «Россия 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սպանության վայրում հենց Օրհան Զեյնալովին է տեսել։ Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է Շչերբակովի սպանության համար։ Չնայած հիմա Զեյնալովը պնդում է, որ ինքն անմեղ է, և անգամ դեպքի վայրում չի եղել։

«Նա հենց այն մարդն է, ով սպանեց Եգորին»,–ասել է վերջինի ընկերուհին՝ հավելելով, որ նախկինում Զեյնալովին երբեք չի հանդիպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը