Քաղաքական

23.10.2013 09:05


Աթոռից կառչած Յուրի Վարդանյանը

Աթոռից կառչած Յուրի Վարդանյանը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտնվել է ամոթալի սկանդալի մեջ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։ «ՀՀ ոստիկանությունը երեկ պաշտոնապես հաստատել է «Ժոդովուրդ»–ի հրապարակումն այն մասին, որ նրա որդին Մեղրու սահմանակետով թմրանյութ անցկացնելու կասկածանքով կալանավորվել է։ Ենթադրվում էր, որ այս խայտառակությունից հետո Յ.Վարդանյանը պետք է վերցներ թուղթը եւ գրեր իր հրաժարականի դիմումը։ Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, նրա ձայնը չլսվեց։

Մինչդեռ Հայաստանում գոնե նախարարների մակարդակով եղել են նման գովելի օրինակներ։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին նրա ծառայողական ավտոմեքենայով 2005-ին վրաերթի էր ենթարկել քաղաքացու, հայրը հրաժարական ներկայացրեց, սակայն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց Օսկանյանի հրաժարականը։ Երբ ՀՀ քաղաքաշինության նախկին ՕԵԿ-ական նախարար, այժմ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանի որդին 2004-ի ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, նախարար Արամյանն անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց։ Վերջին օրինակը 2006-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ պատահածն էր։ Նա իր որդու հետ «Հայէլեկտրացանցեր»–ի աշխատակիցներին ծեծելուց եւ ատրճանակի կոթով նրանց գլխին հարվածելուց հետո ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն»,–գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը