Լրահոս

24.10.2013 11:55


ՕԵԿ–ական նախարարի «խուճուճ» արդարացումները

ՕԵԿ–ական նախարարի «խուճուճ» արդարացումները

Հարցազրույց Քաղաքաշինության ՕԵԿ–ական նախարար Սամվել Թադևոսյանի հետ

«Ժողովուրդ»–ը գրել էր, որ ձեր ղեկավարած նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում։ Մասնավորապես, մեկ ամսվա ընթացքում պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) եք տրամադրել ընդամենը 9 մեքենա լվանալու համար։ Այն դեպքում, երբ մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է: Ինչո՞ւ եք այդքան գումար դուրս գրել։

–Ես ընդհանրապես նման լրատվամիջոցների գրածներին հումորով եմ վերաբերվում, քանի որ անիմաստ են իրենց ջանքերը, որ նախարարությունում որևիցե մի փաստ արձանագրեն, որ կապված է բյուջեի մսխման հետ։

–Այսինքն, պնդում եք, որ ապատեղեկատվությո՞ւն է։

–Բյուջեով հստակ ամրագրված է այդ գումարը, և եթե թվաբանություն անեք՝ 600 հազարը 9 մեքենայի հաշվարկով, գալիս է մեկ մեքենան շաբաթը մեկ անգամ։ Եվ եթե ավելի խոր թվաբանություն անեք, կհամոզվեք, որ գումարն ընդամենը 200 դրամ է կազմում։

–Ո՞նց 200 դրամ։ Գուցե տեղն ասեք, մենք էլ 200 դրամով մեքենան լվանալու տեղն իմանանք։

–Խնդրում եմ՝ թվաբանություն արեք։ Մեկ մեքենայի վրա ամսական ծախսը կազմում է մոտավորապես 4500–5000 դրամ։

–Բայց ոնց էլ հաշվում ենք, միևնույն է, 9 մեքենայի համար էլի 600 հազար դրամ չի գալիս։ Էլ չասած, որ հենց նոր հայտարարեցիք՝ ընդամենը 200 դրամ է կազմում գումարը։

–Օրական միջինը...մի հատ խնդրում եմ՝ հաշվարկն արեք, հետո նորից կզրուցենք, լա՞վ։

–Բայց նոր ասում էիք՝ ոչ թե օրական, այլ շաբա՛թը մեկ անգամ եք լվացել։

–Ուրեմն ես ասում եմ, եթե ըստ իրենց գրվածի դուք թվաբանություն անեք, 600 հազարը եթե բաժանեք իննը մեքենայի և բաժանեք ամսվա և օրի, կստանաք էդ թիվը, ինչ թիվ որ գրված է էնտեղ։ Եվ կզարմանաք այդ թվի վրա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը