Աշխարհ

25.10.2013 09:52


Լուկաշենկո. «Հայաստանն ու Ուկրաինան սպառիչ պատասխաններ են ստացել»

Լուկաշենկո. «Հայաստանն ու Ուկրաինան սպառիչ պատասխաններ են ստացել»

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը հավանություն են տվել Հայաստանի և Ղրղզստանի Մաքսային միությանն անդամակցելու ցանկությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծին առնչվող բոլոր հարցերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ին։

Ըստ աղբյուրի՝ Լուկաշենկոն նշել է նաև, որ Հայաստանն ու Ուկրաինան Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ ներկայացրած հարցերին սպառիչ պատասխաններ են ստացել։

«Մենք քննարկել ենք «եռյակի» հետագա համագործակցության հարցերը Հայաստանի հետ, որը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը, և Ուկրաինայի հետ, որը մտադիր է ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ», - հայտնել է Լուկաշենկոն:

Այս խորագրի վերջին նյութերը