Աշխարհ

25.10.2013 10:59


Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են Վոլգոգրադի ահաբեկչության մահապարտին (տեսանյութ)

Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են Վոլգոգրադի ահաբեկչության մահապարտին (տեսանյութ)

Պարզվում է՝ հոկտեմբերի 21–ին Վոլգոգրադում ահաբեկչություն իրականացրած մահապարտ կինն իր ոճրագործության համար ավտոբուսը միանգամից չի ընտրել։ Դրանից մի քանի ժամ առաջ նա շրջել է քաղաքով՝ փնտրելով մարդաշատ վայրեր։

Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Նաիդ Ասիյալովան մինչ ավտոբուսը պայթեցնելը քայլում մայթով և բարձրանում առևտրի կենտրոնի շարժասանդուխքով։ Հավանաբար, նա ռումբը պայթեցնելու վայրն է ընտրել։

Սեպտեմբերի 21–ին Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունից 6 մարդ զոհվել էր, 55–ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։ Որոշ տվյալներով՝ մահապարտ Նաիդն անբուժելի քաղցկեղով է տառապել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը