Աշխարհ

29.10.2013 10:10


Ֆրանսիայում մայրը աղջկան երկու տարի պահել է բեռնախցիկում

Ֆրանսիայում մայրը աղջկան երկու տարի պահել է բեռնախցիկում

Ֆրանսիայում ձերբակալվել է ամուսնական զույգ, որի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է անչափահաս երեխա։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի»–ին։

Աղջկա մոտ առկա են թերսնվելու և թերզարգացման ակնհայտ ախտանիշներ։

Ավտոկայանատեղիի աշխատակիցները պատմել են, որ վերանորոգման համար կնոջ կողմից բերված մեքենայի հետնամասից ձայներ են լսել։ Բացելով բեռնախցիկը՝ նրանք հայտնաբերել են մոտ երկու տարեկան աղջկա։

3 երեխաների 45-ամյա մայրը պնդում է, որ աղջկա ծնունդը թաքցրել է նույնիսկ նրա հորից։

Այս խորագրի վերջին նյութերը