Լրահոս

29.10.2013 15:26


Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը դատական հայց են ներկայացնելու YouTube-ի դեմ

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը դատական հայց են ներկայացնելու YouTube-ի դեմ

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ապագա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, մտադիր են դատական հայց ներկայացնել YouTube-ի հիմնադիրներից Չադ Հերլիի դեմ: Վերջինս YouTube-ում տեսանյութ է տեղադրել Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձից, երբ Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում Քանիեն ամուսնության առաջարկ է անում Քիմին: Մեկ շաբաթվա ընթացքում հոլովակը շուրջ 2 մլն մարդ է դիտել:

Այս կերպ Հերլին որոշել է աստղային զույգի հաշվին գովազդել իր նոր՝ MixBit տեսանախագիծը:

Քանիեն որոշել էր տեսանյութը հրապարակել բացառապես «Քարդաշյան ընտանիք» իրապատում հեռուստաշոուի համար։ Մինչդեռ տոնին հրավիրվածներից մեկը համարձակվել է նկարահանել այն ու տարածել։

Այս խորագրի վերջին նյութերը