Լրահոս

31.10.2013 12:08


Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել

Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել

«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել։

Ըստ լրատվամիջոցի՝ «Wall Street Journal»-ի և «ABC»-ի անցկացրած համատեղ հարցումից պարզվել է, որ ամերիկացիների 51 տոկոսն Օբամայի աշխատանքը ոչ բավարար է համարում: Օբամայի նախագահությունից ի վեր առաջին անգամ նրա գործունեությունը բացասական գնահատողների թիվը գերազանցել է դրական գնահատողների թիվը: Չափազանց ցածր է նաև նրա «Դեմոկրատական կուսակցության» վարկանիշը։

40 տարվա մեջ առաջին անգամ էլ հարցվածների միայն 30 տոկոսն է ասել, թե լավատես է ԱՄՆ-ի քաղաքական համակարգի հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը