Լրահոս

31.10.2013 17:14


Ա. Մանուկյանը Զ. Մնացականյանին. «Եթե զգաք, որ Մաքսային մտնելու խաղաքարտը Ղարաբաղն է, ինչպիսի՞ն կլինի ձեր կողմնորոշումը»

Ա. Մանուկյանը Զ. Մնացականյանին. «Եթե զգաք, որ Մաքսային մտնելու խաղաքարտը Ղարաբաղն է, ինչպիսի՞ն կլինի ձեր կողմնորոշումը»

2014թ. պետական բյուջեում եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրել է.
«Դուք՝ որպես ինֆորմացված մարդ, արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե զգաք, որ Մաքսայինի մեր մտնելու համար Ղարաբաղն է պայման, ինչպիսի՞ն կլինի ձեր կողմնորոշումը: Որպես մարդ, որպես պաշտոնյա՝ ի՞նչ առաջարկ կներկայացնեք ձեր նախարարին կամ ամբողջ համակարգը ղեկավարողին, եթե Ղարաբաղը լինի խաղաքարտը, որի դեպքում ձեզ առաջարկում են մտնել Մաքսային միություն»,-հարցրեց նա։

Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Ե՛վ ես, և ՛դուք, և՛ մենք բոլորս այստեղ աշխատում ենք, 22 տարի նույն հոգսերով ենք ապրում, նույն խնդիրներով, և իմ փորձը ցույց է տալիս, որ ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս կա՛մ անտարբերություն, կա՛մ, առավել ևս, անպատասխանատվություն ԼՂ հարցի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ երբևէ մի իրավիճակի կգանք, որ նման ընտրության կարիք լինի, նման բան չի եղել, և վստահ եմ, որ չի լինելու»։

Այս խորագրի վերջին նյութերը