Տնտեսական

01.11.2013 16:20


Հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

Հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

2014թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել կենսաթոշակային փոփոխությունների նոր բանաձևով։ Եթե ԱԺ–ն բյուջեի նախագիծը հաստատի առանց փոփոխության, հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է բանաձևի փոփոխության արդյունքում իր առաջարկությունները. «Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազ անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը։ Մինչև 5 տոկոս աճ կլինի շուրջ 60 կենսաթոշակառուի համար, 5-10 տոկոսով կաճի 19.500 կենսաթաշակառուի կենսաթոշակ, 10-15 տոկոսով՝ 165 հազ, 15-20 տոկոսով՝ 101 հազ, 20-40 տոկոսով՝ մինչև164 հազ կենսաթոշակառուի կենսաթոշակ»։

Այս խորագրի վերջին նյութերը