Լրահոս

02.11.2013 11:31


Ամերիկացի գործարարը ԱՄՆ–ից 25 մլն դոլար է պահանջում բեն Լադենի մասին տեղեկությունների դիմաց

Ամերիկացի գործարարը ԱՄՆ–ից  25 մլն դոլար է պահանջում բեն Լադենի մասին տեղեկությունների դիմաց

«Взгляд»–ի փոխանցմամբ՝ ամերիկացի գործարարը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին է փոխանցել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ահաբեկչի ոչնչացումից մի քանի տարի առաջ։

Միչիգանցի գործարարը դեռ 2003–ին ԱՄՆ իշխանություններին էր ներկայացրել «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավարի կոորդինատները, ինչի համար այժմ պահանջում է 25 մլն դոլար պարգևավճար, որը սահմանված է եղել ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։ Իշխանությունները հայտարարել էին, որ պարգևավճարը ոչ մեկին չի տրամադրվի, քանի որ նրա ոչնչացման գործողությունը նախապատրաստվել է բացառապես ռադիոէլեկտրոնային հետախուզության տվյալների հիման վրա։

Հիշեցնենք, որ «Ալ Քայիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը, ում Վաշինգտոնը համարում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատասխանատուն, 2011թ. մայիսի 2-ին սպանվեց ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Պակիստանի Աբոտաբադի մոտակայքում գտնվող տանը։

Այս խորագրի վերջին նյութերը