Քաղաքական

04.11.2013 12:04


Կամո Արեյանին Վրաստանի հետ համեմատությունը «սպանում է»

Կամո Արեյանին Վրաստանի հետ համեմատությունը «սպանում է»

ՀՀ ԱԺ–ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին «սպանել է» Վրաստանի հետ համեմատությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով Երևանի կառուցապատման խնդրից, ընդգծել է, որ Երևանում, առանց նորմերը հաշվի առնելու, համատարած շինարարական աշխատանքներ են տեղի ունենում: Իսկ երբ ԲՀԿ–ական պատգամավորը հիշեցրել է Վրաստանի օրինակը, Երևանի փոխքաղաքապետն ափերից դուրս է եկել:

–Իմ մանկության երազանքը չէ, որ նմանվենք վրացուն։ Թող վրացի՛ն նմանվի մեզ: Սպանեցիք, էլի, Վրաստա՛ն, հա Վրաստա՛ն,-բորբոքվել է Կ. Արեյանը։

Վերջինին օգնության է հասել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հորդորելով.

–Հանգի՛ստ թողնենք մեր հարևան հանրապետությանը։ Մեր հարցերը լուծել ենք, անցել ենք Վրաստանի՞ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը