Լրահոս

04.11.2013 15:20


Երևանում 27-ամյա կինը պատուհանները լվանալիս 6-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Երևանում 27-ամյա կինը պատուհանները լվանալիս 6-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Այսօր` նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Shamshyan.com»–ից տեղեկանում ենք, որ ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա:

Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով, ըստ տեղեկությունների, պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը