Քաղաքական

05.11.2013 09:26


Արարատում ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը ծիծաղի առարկա է դարձել

Արարատում ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը ծիծաղի առարկա է դարձել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետը դարձել է տեղի բնակիչներից շատերի զվարճանքի առարկան:

Ըստ աղբյուրի՝ ՀՀԿ-ական թեկնածուն բավական յուրօրինակ կերպով է որոշել ներկայանալ իր համաքաղաքացիներին:

«Իմ սոցիալական ծագումը և դաստիարակությունը թույլ չի տվել ինձ ազնիվ աշխատանքով ձեռք բերված հեղինակությունից ու հաջողություններից հղփանալ ու բարոյազրկվել, անտեսել խեղճին ու որբին...»,-գրված է ՀՀԿ–ական թեկնածուի բուկլետում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը