Լրահոս

29.01.2011 10:25


Էդվարդ Նալբանդյան. «Վատ խաղաղությունը պատերազմից լավ է»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Russia Today»-ին տված հարցազրույցում ասել է, որ հակամարտությունները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին՝ Նալբանդյանը հայտնել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ ուժ գործադրելով լուծելու տարբերակը ընդամենը պատրանք է։

-Բոլոր պատերազմներից հետո անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն՝ արդեն ավելի լավ պայմաններով,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

-Ցանկացած վատ խաղաղություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ։ Դա բնական է, քանի որ պատերազմի միջոցով չի կարելի խնդիրներ լուծել,-ասել է նա։

Նալբանդյանը նաև չի համաձայնել այն մտքի հետ, թե ժամանակը աշխատում է Հայաստանի կամ Ադրբեջանի օգտին՝ նշելով, որ հակամարտության շուտափույթ լուծումը բոլոր կողմերի շահերից է բխում։

Այս խորագրի վերջին նյութերը